ГИФКСА

Государственный Институт физической культуры и спорта Армении

ASIPC

Սիրելի հայրենակիցներ, կրթության և գիտության բնագավառի հարգելի գործընկերներ, ուսանողներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համար 2017 թվականը բարեհաջող ու նշանակալի տարի էր:

Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք դրական տեղաշարժեր ապահովել մասնագիտական կրթության ոլորտում` շնորհիվ բոլորիս աշխատանքի, փոխադարձ վստահության ու նվիրումի:

Համոզված եմ, որ այդ նվիրումով աշխատելու ենք նաև 2018 թվականին` նոր ձեռնարկումներ, նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Բարձրագույն կրթության ապահովման ոլորտում արձանագրած հաջողություններին զուգահեռ, տարին հագեցած էր նաև բուհում իրականացված ամենատարբեր մարզական, կրթական-դաստիարակչական ու մշակութային միջոցառումներով, որոնցով ՀՖԿՍՊԻ-ին ներկայացավ ոչ միայն երկար տարիների պատմություն ու մարզական խոսուն ժառանգություն ունեցող ուսումնական հաստատություն, այլև միջազգային կրթական միջավայրում մրցունակ ու վստահելի գործընկեր:

Մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով:

Համոզված ենք` Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բարեփոխման ուղեգիծը բխելու է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ոլորտի զարգացման շահերից:

Իհարկե, սրբագրելու շատ բան կա: Միասին ենք անելու:

Առաջընթացի ճանապարհին մեզ ոչ միայն մարտահրավերներ են սպասվում, այլև նոր հնարավորություններ:

Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահենք մեր ուժերին, լիարժեք ու արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը կառուցելու ապահով ապագա եկող սերունդների համար:

Կրկին շնորհավորում են գալիք տոների կապակցությամբ ու սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ:

Թող Նոր տարին նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին ու բոլոր ընտանիքներին: