|
Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օր
Սեպտեմբերի 1-ը տոն է ոչ միայն դպրոցականների, ուսուցիչների, այլ նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:
Բազմաթիվ քաղաքական գործիչներ, կառավարության անդամներ այցելեցին տաբեր ուսումնական և բարձրագույն հաստատություններ: Դրանցից անմասն չմնաց նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ավանդույթի համաձայն, այս տարի նույնպես պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին շնորհավորելու էր եկել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ, ինստիտուտի խորհրդի նախագահ` Գագիկ Ծառուկյանը: Վերջինս շնորհավորեց գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթելով նորանոր հաջողություններ ուսման մեջ: Գ. Ծառուկյանը ուսանողներին նվիրեց 10 համակարգիչ և մարզվելու համար նախատեսված տատամիներ: Նվերներից ձեռնունայն չմնաց նաև պրոֆեսորադասախոսական կազմը: Լինելու է հատուկ ֆոնդ, յուրաքանչյուր աշխատակից կպարգևատրվի իր կատարած աշխատանքին համապատասխան: Ողջունելով ուսանողական կյանքի առաջին քայլերը կատարող երիտասարդներին Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ հատկապես այս կրթօջախի հանդեպ ուշադրությունն ու դրսևորվող աջակցությունը լինելու է շարունակական: Օրը կրկնակի տոն էր ԲՈՒՀԻ համար, տեղի ունեցավ 4-րդ դասարանի ֆիզկուլտուրայի դասագրքի շնորհանդեսը 30 000 օրինակով, որը արդեն բաժանվել է հանրապետության բոլոր դպրոցներին: Այս տարի վերահրատարակվել է Գ. Ծառուկյանի հեղինակային “Օլիմպիական Հայաստան” գիրքը 500 օրինակ: Լույս տեսավ նաև երկար սպասված “Մարզական հանրագիտարանը” 500 օրինակ:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև խորհրդանշական ավանդույթ, բուհի շրջանավարտներից մեկը առաջին կուրսեցիներից մեկին հանձնեց գիտելիքների խորհրդանիշ փոխանցիկ բանալին:
Գագիկ Ծառուկյանի սեպտեմբերմեկյան շնորհավորանքը
Հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ, նախ և առաջ ուզում եմ ի սրտե ողջունել ձեզ բոլորիդ, շնորհավորում եմ գիտելիքի օրվա կապակցությամբ:
Կարևոր եմ համարում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը: Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ մեր մարզիկները հաղթանակներ են տոնում, բարձր պահում մեր երկրի պատիվը տարբեր հեղինակավոր մրցասպարեզներում: Եթե այսօր ինստիտւտը ճանաչվել է առաջինը, լավագույնը դա մեր դասախոսների աշխատանքի արդյունքն է, և ես, լինելով խորհրդի նախագահ, պարտավոր եմ դա գնահատել, որպեսզի դուք էլ զգաք որ ձեր աշխատանքը գնահատված է: Միշտ այս բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի կողքին եմ լինելու, աջակցելու ու սատարելու եմ բոլոր հարցերում, քանի որ հայ սպորտի վաղը այստեղ է կերտվում:
Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ շնորհավորել, ամենակարևոր ուժը` միասնության մեջ է, ինչքան ուժեղ, միասնական և արդյունավետ աշխատենք, այնքան մեր ուսանողները ճանաչված ու հայտնի մարզիկներ կլինեն, մենք էլ կլինենք ավելի հպարտ ու հզոր:
Վահրամ Առաքելյան
Հարգելի պրոֆեսորներ, դասախոսներ, ուսանողներ շնորհավորում եմ ձեզ գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ հաջողություն նոր ուսումնական տարում: Այս տարի ինստիտուտ ընդունվելու հայտ էին ներկայացրել 110 դիմորդ, որոնցից 84-ը արդեն բուհի ուսանողներ են, ինչը բավական լավ արդյունք է այս տարվա համար, եթե հաշվենք այն փաստը, որ այս տարի հանրապետությունում չեն եղել շրջանավարտներ: Ուրախալի է, որ նրանցից 3-ը Եվրոպայի մրցանակակիրներ են:
Քանի որ հիմա մենք ցանկանում ենք լավ արդյունքներ ունենալ, պետք է կարողանանք նախևառաջ ստեղծել համապատասխան պայմաններ: 2014 թվականը կրթության որակի հավատարմագրման վերջին տարին է, բոլոր պետական բուհերը պետք է հավատարմագրվեն Եվրոպական չափանիշներով, և մենք ամեն ինչ անելու ենք կրթության որակը բարձրացնելու համար, ես ինքս շատ հետևողական եմ լինելու:
Այսօր մեզ բացառիկ ուշադրություն է դարձնում ինստիտուտի խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը: “Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ”-ի միջոցներով այս տարի վերանորոգվել է չորս մեծ լսարան, ինստիտուտի առաջին և երկրորդ հարկերը, ժամանակակից բոլոր պայմաններով վերանորոգվել է բուժ անբուլատորիան: Առիթից օգտվելով իմ և ինստիտւտի ողջ անձնակազմի, ինչպես նաև ուսանողների կողմից շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին իր կատարած աշխատանքի համր, մեր կողքին լինելու և մեզ աջակցելու համար:
|