Ֆակուլտետներ /

Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետ

Ինստիտուտն իր ուսումնական գործունեությունը սկսել է մեկ` Մանկավարժական ֆակուլտետով: Ֆակուլտետի դեկան է նշանակվել ճանաչված մարմնամարզիկ, մարզիչ-մանկավարժ Մ.Գուտովը:

1961 թվականին ինստիտուտում բացվել է երկրորդ ֆակուլտետը` Մարզչական: Ֆակուլտետի դեկան է նշանակվել փորձառու մասնագետ, խաղերի ամբիոնի վարիչ` Ա.Օգանովը:

Տարբեր տարիներին երկու ֆակուլտետներում դեկան են աշխատել դոցենտներ` Գ.Սաֆարովը, Ռ.Հակոբյանը, պրոֆեսորներ` Կ.Մանուկյանը, Գ.Ազիզյանը, Շ.Ջանյանը և Վ.Առաքելյանը:

2004 թվականին ստեղծվել է Մարզչամանկավարժական ֆակուլտետը, որը 2016թ. վերանվանվել է «Սպորտի մանկավարժություն և կառավարում»: Ֆակուլտետն այժմ ղեկավարում է մ.գ.թ., դոցենտ Գ. Սարգսյանը:

Ֆակուլտետի շրջանավարտները տարբեր տարիների ընթացքում եղել են Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ, վաստակավոր մարզիչներ, ԱՊՀ երկրների կրկնակի չեմպիոններ և այլն:

Ֆակուլտետը պատրաստում է մանկավարժության բակալավր «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ:

2017-2018 ուստարում ֆակուլտետում սովորողների թիվը կազմում է 725 ուսանող, որից պետական պատվերով` 210, վճարովի հիմունքներով` 515 (11–ն արտերկրից):

ASIPC

Սարգսյան Գագիկ

  Ծննդյան տարեթիվ` 15.11.1977
  Հեռ. ` +374 10 553310
  Էլ. Փոստ` gagik.77@mail.ru
Ամուսնացած է, ունի 3 երեխա

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կրթությունը

  • 2003-2006` ՀՀ պետական կառավարման ակադեմիա Իրավագիտության Ֆակուլտետ
    Որակավորում - Իրավագիտության Մագիստրոս
  • 1998-2001` Ասպիրանտուրա – Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում – Մանկավարժական գիտությունների թեկնածու
  • 1994-1998 Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում – Դահուկային սպորտի մարզիչ–մանկավարժի աստիճան

Աշխատանքային գործունեությունը

  • 09/2016-մինչ այժմ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն` Սպորտի Մանկավարժություն և Կառավարում ֆակուլտետի դեկան
  • 01/2005-մինչ այժմ` Հայաստանի Դահուկային Սպորտի Ֆեդերացիա, Երևան, Հայաստան
    Պաշտոն` Գլխավոր քարտուղար
  • 09/2013-08/2016` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն` Հասարակագիտության ամբիոնի վարիչ
  • 09/2003-մինչ այժմ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն` Սպորտի սոցիոլոգիա առարկայի դասախոս
  • 09/2012-08/2013` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն` ռեկտորի խորհրդական միջազգային կապերի գծով
  • 12/2006-09/2012` Սոցիալական ապահովության պետական ծառայություն, Երևան, Հայաստան
    Պաշտոն` Ընդհանուր բաժնի պետ
  • 03/2004-05/2006` Համահայկական երիտասարդական հիմնադրամ Երևան, Հայաստան
    Պաշտոն` Փոխտնօրեն
  • 06/2002-08/2008` Համահայկական երիտասարդական հիմնադրամ Երևան, Հայաստան
    Պաշտոն` մարզական ղեկավար
  • 10/1997-09/2006` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն` ուսանողական խորհրդի նախագահ

Մարզական գործունեություն

  • 1986-1998` հաճախել է "Դահուկավազք" սպորտի և 1998թ.- ին դարձել է Հայաստանի չեմպիոն:
  • 2008թ.-ից ի վեր` սպորտի սոցիոլոգների համաշխարհային ասոցիացիայի անդամ:
  • 2004թ.` պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով` երիտասարդության կյանքում ակտիվ մասնակցություն ունենալու համար:
  • 2016թ.` հոկտեմբերին արժանացել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակի կոչման:
  • 2008թ.-ից ի վեր` դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի հանձնաժողովի անդամ: