Ֆակուլտետներ /

Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետ

2003թ. ինստիտուտի «Մանկավարժական» ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց «Մարզաառողջարարական» ֆակուլտետը, որի դեկան ընտրվեց պրոֆեսոր Անահիտ Ալբերտի Հարությունյանը:

2016թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ դառնալով հիմնադրամ: Տեղի ունեցան նաև կառուցվածքային փոփոխություններ: «Մարզաառողջարարական» ֆակուլտետը վերանվանվեց «Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաներ» ֆակուլտետի:

Ֆակուլտետն այժմ ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Գառնիկի Ստեփանյանը:

Ֆակուլտետը ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտությանը զուգահեռ պատրաստում է կինեզիոլոգներ և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ:

2017-2018 ուստարում ֆակուլտետում սովորում է 571 ուսանող, որից

    - պետական պատվերով` 94, որից 3 արտերկրի ուսանող

   - վճարովի հիմունքներով` 477, որից 8 արտերկրի ուսանող:

ASIPC

Վարդգես Աբելյան

  Ծննդյան տարեթիվ` 29.12.1983
  Հեռ. ` +374 553310 1-10
  Էլ. Փոստ` Vardgesabelyan@mail.ru
Ամուսնացած է, ունի 1 երեխա

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կրթությունը

  • 2001-2005 թթ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում - ծանրամարտի մարզիչ-մանկավարժ

Աշխատանքային գործունեությունը

  • 2007-մինչ այժմ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն՝ Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի ավագ լաբորանտ, դասախոս, ասիստենտ, այնուհետև` դոցենտ
  • 2017` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (Այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոն՝ Մագիստրատուրայի բաժնի պետ

Գիտական աշխատություններ

  • Հեղինակ է շուրջ 35 գիտական աշխատանքների, մենագրության և ուսումնական ձեռնարկների: Գիտական ուսումնասիրությունները նվիրված են մարզիկների սպորտային պատրաստության հիմնախնդիրներին, հատկապես սպորտային մարզման արդիականացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման հարցերին:

Կոչումներ և պարգևներ

  • 2004 թ` ՀՀ սպորտի վարպետ
  • 2017 թ` մանկավարժական գիտությունների թեկնածու
  • 2018 թ` դոցենտ:

Մարզական գործունեություն

  • 1993-2005` - մարզվել է "Ծանրամարտ" մարզաձևով
  • 2000-2001` Հայաստանի Հանրապետության չեմպիոն: