Հեռակա ուսուցման բաժին
Հեռակա ուսուցման համակարգի ուսումնական գործընթացն իրագործում է 2 ֆակուլտետներում՝ Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների և Սպորտային մանկավարժության և կառավարման:
Հեռակա ուսուցման համակարգում ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտություններից.
Ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, ուսման տարեկան վարձը 340.000 դրամ է:
Ուսման տևողությունը 5 տարի է, բակալավրիատի կրթական ծրագրով:
ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող և մեկ տարուց ոչ պակաս ստաժ ունեցող, բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կարող են ինստիտուտ ընդունվել նպատակային կարգով: Նրանց ուսուցումը երաշխավորվում է մարզպետարանի կամ համայնքների ղեկավարների կողմից:
Այս կարգով ընդունված ուսանողների տարեկան ուսման վճարը 50.000 դրամ է:
Առկա ուսուցման դիմորդների արտոնությունները տարածվում են նաև հեռակա ուսուցման դիմորդների վրա: