Դիմորդին /

Ընթացակարգ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ընդունելության քննությունների կարգի վերաբերյալ հայտնում ենք, որ կատարվում է ընդունելություն <<Մասնագիտական մանկավարժություն>> մասնագիտությամբ, <<ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ>> (հետևյալ մարզաձևերից՝ ազատ ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, սամբո, կարատեդո, բռնցքամարտ, ծանրամարտ, սուսերամարտ, փրկարարական գործ, դահուկասպորտ, հեծանվասպորտ, լող, ֆուտբոլ, թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, շախմատ, աթլետիկա, մարմնամարզություն, մարզական պարեր), <<Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա>> կրթական ծրագրերով, ինչպես նաև <<Սպորտ>> մասնագիտությամբ <<Առողջարարական ֆիզիկական կուլտուրա (Կինեզիոլոգիա)>> և <<Լրագրություն>> - <<Մարզական լրագրություն>> կրթական ծրագրերով պետպատվեր և վճարովի առանց տարկետման իրավունքի:

Պետպատվերով տարկետման իրավունքով ընդունվում են այն դիմորդները, ովքեր ՀՀ պաշտպանության նախարարության <<Պատիվ ունեմ>> ծրագրի շրջանակներում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում:

<<Պատիվ ունեմ>> ծրագրից չեն օգտվում քոլեջների և ուսումնարանների դիմորդները:

Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները:

Աշխարհի, Եվրոպայի մրցանակակիրները (1-3-րդ տեղեր) և օլիմպիական խաղերում 1-6-րդ տեղեր գրաված դիմորդները բուհ են ընդունվում կառավարության պահեստային տեղերի հաշվին՝ առանց ընդունելության քննությունների:

Համաձայն ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնակարգի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դիմորդներն ընդունելության քննություններին մասնակցում են բժշկական հանձնաժողովի եզրակացությունից հետո:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ժամը 18:00:
Ընդունելության քննությունները սկսվում են հուլիսի 3-ին, ավարտվում հուլիսի 8-ին:

Օտարերկրյա քաղաքացիների, գարնանային զորակոչից զորացրված, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտ դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ինստիտուտ հետևյալ հասցեով`

  Երևան, Ալեք Մանուկյան 11

  հեռախոս 55-04-53